Dr. Anna Gevorgyan

Dr. Anna Gevorgyan

Share

Օրթոդոնտ, ով քայլում է ձեզ հետ բուժման ողջ ճանապարհին👩‍⚕️

Ամեն ինչ ճիշտ կծվածքի, բրեկետների մասին և ոչ միայն🦷

Դարձրու՜ ժպիտդ ներդաշնակ
📞041 33 73 07

24/08/2026

Ընտրություն «վատ»-ի և «վատագույն»-ի միջև 😌

Քոմենթներում գրեք ձեզ հանդիպած վատ/ագույն դեպքերը:

Photos from Dr. Anna Gevorgyan's post 21/08/2026

Քեյս, որը փորձում էր ոչ միայն օրթոդոնտիկ հմտություններս, այլև հոգեբանական 😌

Դեռահաս պացիենտն արդեն լսել էր այլ բժշկի կարծիք և բառացիորեն տագնապած եկել ինձ մոտ։ Մենք սկսեցինք զրույցը ոչ թե զրոյական, այլ բացասական կետից։

👩🏻‍⚕️Որպես բժիշկ՝ ինձ համար առաջնային ու սկզբունքային է. չվախեցնել պացիենտին և առողջ ու ապահով միջավայրում քննարկել առկա խնդիրները, սպասվող ընթացքը և հնարավոր բարդությունները։

18/08/2026

Քեզ երջանկությունից բացառապես ներդաշնակ ժպիտն է բաժանում։ Իսկ օրթոդոնտիկ բուժումն անգամ բնավորություն է փոխում 🤭

ՀԳ. Միակ դեպքը, երբ նկարների ստեղծման համար դիմել ենք AI-ին 😂

15/08/2026

🚩Օրթոնտիայում ևս կան red flag-եր, որոնք հուշում են՝ դադարեցրու շփումդ տվյալ մասնագետի հետ։

13/08/2026

Այո, օրթոդոնտիկ բուժման ընթացքում ատամները կարող են ախտահարվել կարիեսով, եթե…🦷

11/08/2026

🦷 Յուրաքանչյուր քեյս յուրահատուկ է, բայց կան քեյսեր, որոնք դաջվում են կյանքումդ… Պատճառները շա՜տ տարբեր կարող են լինել, ու դրանցից մեկն այն է, որ լսում ես պատմություն ու հասկանում՝ ես չեմ ուզում երբևէ որևէ մեկին նման կերպ անհանգստացնել ու շփոթեցնել՝ որպես ԲԺԻՇԿ։

Մարիի վստահ ժպիտն ու այն այլևս «չթաքցնելը» (իր իսկ բառերով) ինձ համար շա՜տ ԱՐԺԵՔԱՎՈՐ են 😌

ՀԳ. Հենց նման պահերին ես վերագիտակցում, որ օրթոդոնտիկ բուժումը ոչ թե պարզապես ուղիղ ատամների, այլ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ մասին է։

07/08/2026

⏳ Ժամանակը կորցնելու լավագույն տարբերակը անցյալում ու ապագայում ապրելն է. փորձել պահել այն, ինչ կար կամ ջանալ ամուր բռնել դեռ չեղածը։

Կա միայն մի տարբերակ՝ գնահատել ամեն պահը, ժամանակի ամեն ավազահատիկը ու լինել Ներկա՝ հիմա ու էստեղ:

Կորցնում ենք ամենից շատ, երբ մեր
ձեռքերը չենք մաքրում անցյալից ու «թաթախված» ենք մնում անցյալում։ Քանի դեռ մենք հինը պահել ենք փորձում ու բաց չենք թողնում, մեր ձեռքերից սիրուն ու սահուն հոսում է Ներկան՝ մնալով չապրված, չգիտակցված, չերջանկացած։

Ձեռքերդ ու կյանքդ անսահման չեն հաստատ, չեն կարող կրել ու պահել ամեն բան... պիտի ընտրությունդ անես✨

05/08/2026

Doc 3DX-ի ռիլը այնքան տպավորիչ էր ներկայացնում բրեկետների աշխատանքի մեխանիզմը, որ որոշեցի այն «հայերենացնել»։

«Չեմ հասկանում՝ ո՞նց են էդ փոքրիկ մետաղներն ուղղում ատամները» հարցի պատասխանը պատկերավոր և հասկանալի կերպով ներկայացնում ենք ձեզ։

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Doc 3DX-ին։

03/08/2026

🌅 Կան մարդիկ, ում ժպիտը ոչ թե ցավի կամ տխրության քողարկումն է, այլ իրենց վերաբերմունքն է կյանքին՝ կենսափիլիսոփայությունը…

Նրանք ժպտում են հենց իրեն՝ կյանքին, և անգամ լուրջ արգելքների ու դժվարությունների ժամանակ գոհանում Ապրելու ու Լինելու պարգևի համար։

Հասկանում են՝ Լինելու իմաստը վերակառուցվելն ու վերընձյուղվելն է հենց, իսկ դրա համար «կրակ ու ջուր» պիտի անցնես, որ հղկվես, մաքրվես, զտվես, փայլես…💫

31/07/2026

«Էն գիշերային սարքերը», «էն որ ներսից ֆիքսած լար են դնում», «էն թափանցիկ ապարատները»՝ մասնագիտական լեզվով 🤍

ՀԳ. Իսկ դուք կրե՞լ եք ռետեյներներ:

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00